Խաղահրապարակ
Մեր համալիրում հատուկ ուշադրություն է դարձվել փոքրիկների հարմարավետ և անվտանգ ազատ ժամանցին։ Տարածքում տեղակայված է ժամանակակից խաղահրապարակ, որը նախագծված է ինչպես ֆիզիկական ակտիվությունը խթանելու, այնպես էլ սոցիալական հմտությունները զարգացնելու համար։
Խաղահրապարակը գտնվում է համալիրի փակ տարածքում, ինչը թույլ է տալիս ապահովել անվտանգ միջավայր՝ առանց անցորդների կամ տրանսպորտային միջոցների խոչընդոտի։