Մեր մասին

Aurora Hachn նորակառույց բնակելի համալիրը  նախագծված է ծառայելու ընտանեկան հանգիստ,  հարմարավետ և անվտանգ ապրելակերպ ապահովելու համար։ Ընդհանուր տարածքը լինելու է փակ,  պարսպապատ անվտանգության  համակարգով,  գրագետ զոնավորված խաղահրապարակներով։

 

Շինարարական աշխատանքները սկսվել են 2024թ․ օգոստոսին և նախատեսվում են ավարտին հասցնել 2027թ․ օգոստոսին։ Շենքերի տեղադրումը և հատակագծային լուծումները մշակվել են՝ հետևելով հրդեհային անվտանգության կանոններին և արևահարման նորմատիվային պահանջներին։ Տարածքում կկազմակերպվի բարեկարգում և կանաչապատում, կկատարվի պարիսպների իրականացում։ Նկուղային հարկերի մուտքերը նախագծված են հարմարավետ օգտագործման համար, իսկ բակային հատվածում նախատեսված է հրշեջ մեքենաների մոտեցման և շրջանցման ճանապարհ։

 

Շենքի բոլոր արտաքին պատերը ջերմամեկուսացված են 100 մմ հաստության հանքային բամբակե սալերով և պատված օդափոխվող ֆասադով։ Տանիքը ևս ջերմամեկուսացված է բարձրորակ փրփրապոլիստիրոլի սալերով՝ ապահովելով շենքերի էներգախնայողությունը և ջերմաստիճանային կայունությունը։

 

Բոլոր դռները, պատուհանները և ապակեպատ մակերեսները պատրաստված են ալյումինե ջերմախզիչ միջուկի շրջանակով և երկշերտ ապակեպատվածքով, ինչը երաշխավորում է բարձր էներգախնայողություն, ձայնամեկուսացում և երկարաժամկետ դիմացկունություն։